Յուրաքանչյուր ծնող անհանգստանում է իր բալիկների բարեկեցության համար: Մենք բոլորս էլ ուզում ենք տալ մեր բալիկներին լավագույնը:
Երբ ծնվում էր մեր առաջնեկը, մենք ժամերով թափառում էինք ինտերնետի էջերում, ընտրելով ու համեմատելով մանկասայլակները, քարսիթերը, մահճակալներն ու այլ անհրաժեշտ պարագաները, որոնք պատրաստվում էինք գնել մեր բալիկի համար: Հավատացած ենք, որ բոլոր ծնողներն են վարվում նման կերպ: Ի վերջո մենք գնեցինք անհրաժեշտ ապրանքներն ու արդեն պատրաստ էինք դիմավորել մեր բալիկին, ում գալուստը մեզ այնքան երջանկություն ու լավ պահեր պարգևեց…
Որոշ ապրանքներ, որ մենք գնել էինք` լիարժեք արդարացրեցին մեր սպասելիքները, իսկ որոշները՝ հիասթափեցրին և մենք ստիպված եղանք նորից գնել դրանք, այս անգամ արդեն այլ արտադրողից: Վստահ ենք, որ շատերն են ունենում նման փորձ: Այս իրողությունը մեզ հուշեց ստեղծել մանկական ապրանքների այնպիսի խանութ, որտեղ մենք վաճառում ենք միայն մանրակրկիտ ընտրած և փորձառություն անցած ապրանքներ:
Մենք չենք վաճառում ապրանքներ, որ ինքներս չենք օգտագործում կամ չէինք օգտագործի: Մինչ հայտնվելը մեր կայքում, մեր բոլոր ապրանքները անցնում եմ որակի զննություն՝ ամրության, անվտանգության և այլ նորմատիվներով: Այդ պատճառով մեր ապրանքատեսականու մեծ մասը մենք ներմուծում ենք Եվրոպայից և ԱՄՆ-ից, որտեղ սահմանված են ամենաբարձր ստանդարտները երեխաներին վերաբերվող ապրանքների համար: Մեն չունենք երրորդ երկրներում արտադրված էժանագին ապրանքներ:
Մենք ուզում ենք գոհացնել ամենախստապահանջ սպառողին, ով մեր նման պատրաստ է տալ իր բալիկին լավագույնը: Մեր բալիկները արժանի են դրան: