Մեր հաճախորդների սպասարկման կենտրոնը ամենօրյա աշխատանքային գրաֆիկով պատասխանում է մեր հաճախորդների կողմից բարցրացվող հարցերին: Ստորև ներկայացնում ենք ամենից հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները:
Հ. Մարզեր առաքու՞մ եք:
Պ. Մեր առաքման ծառայությունը գործում է միայն Երևան քաղաքում…առայժմ:
Հ. Ի՞սկ փոստով չեք առաքում:
Պ. Ոչ: Մեր ծառայությունների որակն ու արագությունը մեր աշխատանքի կարևոր գործոններն են: Պատվերների առաքումը մենք կազմակերպել ենք սեփական ռեսուրսով, որպեսզի վստահ լինենք, որ մեր հաճախորդը ստանում է բարձրորակ ծառայություն:
Հ. Եթե հիմա պատվիրեմ, ե՞րբ կարող եմ ստանալ պատվերը:
Պ. Եթե շտապում եք, ապա Արագ առաքման եղանակի ընտրությամբ Դուք կստանաք պատվերը առավելագույնը 4 ժամվա ընթացքում: Եթե ոչ, ապա ստանդարտ առաքման եղանակի ընտրությանմ Ձեր պատվերը կժամանի առավելագույնը հաջորդ օրը:
Հ. Վաճառվող ապրանքները օրիգինա՞լ են:
Պ. Կարևորելով մեր խանութում վաճառվող ապրանքների որակը և օրիգինալ ծագումը, մենք որդեգրել ենք ապրանքների/ապրանքանիշերի ՄԻԱՅՆ պաշտոնական դիստրիբուտորների/ներկայացուցիչների հետ աշխատանքը:
Արդյունքում, մեր գնորդները ավելի պաշտպանված են կեղծ կամ անհայտ ծագումով ապրանքներից, վստահ լինելով, որ մեր խանութից գնված ապրանքը պաշտոնապես ներմուծված է ՀՀ և համապատասխանում է մեր երկրում գոծող բոլոր ստանդարտներին և չափանիշներին: