1. Ինչպես պատվիրել
Ներկայացված ապրանքները հնարավոր է պատվիրել միայն կայքի միջոցով:
Պատվերներ տեղադրելու համար անհրաժեշտ է.
- Ավելացնել ցանկալի ապրանքները զամբյուղ,
- Անցնել զամբյուղ և նշել ընտրված ապրանքների ցանկալի քանակները,
- Ընտրել առաքման տեսակը և հաստատել պատվերը,
- Լրացնել առաքման հասցեն և հասցեատիրոջ տվյալները,
- Ընտրել վճարման տարբերակը և պատվիրել:
Պատվերի բարեհաջող տեղադրման դեպքում հաճախորդը ստանում է պատվերի հերթական համար, ինչպես նաև պատվերը հաստատող էլեկտրոնային նամակ՝ պատվերի տվյալներով:
Հաստատված պատվերներն առաքվում են համաձայն ընտրված առաքման եղանակի:
2. Վճարման եղանակները
Կայքում գնումների դիմաց վճարումը հնարավոր է իրականացնել միայն ՀՀ դրամով՝ հետևյալ միջոցներով՝
- Visa և MasterCard քարտերով,
- PayPal համակարգով,
- IDram համակարգով,
- Կանխիկ:
Ուշադրություն. Կայքում օնլայն վճարումների ժամանակ անհրաժեշտ տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի / բանկի պաշտպանված էջերում: Մուտքագրված տվյալները կայքում չեն պահպանվում:
Ուշադրություն. Վերադարձված ապրանքների գումարների ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը: Օրինակ՝ եթե Դուք վճարել եք վճարային քարտով, ապա գումարը կվերադարձվի քարտին: