Նկարագրություն

Օգտագործումը ՝ 0-6 ամսական

Կարելի է օգտագործել մայրական կաթի հետ համատեղ կամ որպես առանձին սնունդ:

Արտադրվում է Գերմանիայում թարմ (ոչ չոր) էկոլոգիապես մաքուր կաթից, որը ստանում են միայն առողջ կովերից իրենց իսկ սեփական ֆերմաներում: Ի շնորհիվ հատուկ արտադրման մեթոդների՝ մաքսիմալ պահպանում է թարմ կաթի օգտակար բոլոր հատկանիշները:

Պարունակում է երեխայի առողջ աճի և զարգացման համար բոլոր անհրաժեշտ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամինները, հանքանյութերը ու միկրոէլեմենտները:
Պարունակում է օպտիմալ քանակությամբ օմեգա-3 , օմեգա-6 ճարպաթթուներ և նուկլեոտիդներ, որոնք անփոխարինելի են փոքրիկների համար կյանքի առաջին ամիսներին: Այդ բաղադրիչները նպաստում են նյարդային համակարգի, տեսողական օրգանների օպտիմալ զարգացմանը, ինչպես նաև իմունային համակարգի և աղեստամոքսային տրակտի նորմալ գործունեությանը:
Պարունակում է բնական պրեբիոտիկներ (ԳՕՍ), որոնց առկայության շնորհիվ կարգավորվում է աղիների աշխատանքը՝ կանխարգելով դիսբիոզի զարգազումը:
Չի պարունակում օսլա,
Չի պարունակում բյուրեղային շաքար և գլյուտեն:
Քաշը՝ 300 գ:

300 գ = 22 չափաբաժին / 100 մլ /:

Կարծիքներ (0)

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Միայն գրանցված ու ապրանքը գնած օգատերերը կարող են կարծիք գրել։