-8%
Առկա

Merries Large-54

12,950 ֏ 11,900 ֏

Նյութ`

  •  ոչ գործվածքային պոլիոլեֆին
  • պոլիոլեֆին,  անթել պոլիէսթեր
  • փափուկ ցելյուլոզ
  • թուղթ
  • գերաբսորբենտային պոլիմեր
  • պոլիոլեֆինային թաղանթ
  • պոլիուրետան
  • թերմոսոսինձ

Երեխայի քաշ`  9-14 կգ

Արտադրող երկիր` Ճապոնիա

Առկա

SKU: 001NF_M_D4_54 Բաժին՝

Նկարագրություն

Տակդիրներում խոնավության և տաքության  համադրությունը կարող է հասնել ջունգլիների խոնավության և ջերմաստիճանի մակարդակի: Դա անվանվում է «ջերմոցային էֆեկտ»:

Երբ երեխան տակդիրի մեջ միզում է, այնտեղ ջերմաստիճանն ու խոնավությունը բարձրանում են  , ինչը հանգեցնում է քրտնարտադրության բարձրացմանը, մաշկի բնական պաշտպանության խախտմանը և բարձրացնում է մաշկային գրգռման առաջացման ռիսկը:

Շնչող տակդիրների արտաքին շերտի միկրոծակոտիների միջոցով խոնավության ավելցուկը ներսից դուրս է բերվում,  և դրա ներսում օդի ազատ շրջանառություն է կատարվում,որի  հաշվին էլ անհետանում է «ջերմոցային էֆեկտը»: Այդ պատճառով Merries-ի բարակ շնչող տակդիրները հիանալիորեն պաշտպանում են երեխայի մաշկը գրգռվածությունից:

Շնչող երեք շերտի յուրահատուկ տեխնոլոգիան տակդիրից հիանալիորեն դուրս է հանում աղտոտված օդը, ինչը թույլ է տալիս, որ երեխայի հետույքը չոր մնա, և կանխարգելում է նուրբ մաշկի վրա գրգռվածության առաջացումը:

Առաջին շերտ

Շնչող ալիքավոր ներքին մակերես: Երեխայի մաշկի հետ ալիքավոր նյութի ազատ հպման շնորհիվ գոլորշին  դուրս է բերվում: Թույլ կղանքը հուսալիորեն պահվում է ,չի տարածվում:

Երկրորդ շերտ

Ներծծող շերտում առկա են օդային անցումներ (ալիքներ): Ներքին շերտը ակտիվորեն ներծծում է մեզը և արտանետում է գոլորշին:

Երրորդ շերտ

Արտաքին շնչող նյութ: Արտաքին շերտը խոնավ օդը հեռացնում է հատուկ ծակոտիներով:

Տակդիրի կենտրոնական մասում   նյութ է  տեղադրված,որը նախատեսված է առավելագույն ներծծման համար:  Նույնիսկ շատ հեղուկ կլանելուց հետո տակդիրը մաշկի համար մնում է փափուկ, թեթև, քնքուշ:

Merries-ը հոգ է տանում Ձեր  երեխայի նուրբ մաշկի մասին:

Ներծծող ներքին շերտն ակնթարթորեն  ներծծում է  իր սեփական քաշից 200-300 անգամ ավել հեղուկ և վերածում է այն գելի, որը չի արտահոսում նույնիսկ արտաքին ճնշմամբ:

Մետաքսե ներքին շերտը դուր կգա նույնիսկ  ամենանուրբ մաշկին:

Նուրբ մակերեսին հպվելը դառնում է ավելի հաճելի: Այն պաշտպանում է մաշկը :

Կպչուն ժապավենների կլորավուն եզրերը չեն վնասում երեխայի մաշկը:

Երբ  հատուկ ցուցիչի երեք կենտրոնական գծիկները դառնում են կապույտ, դա նշանակում է, որ ժամանակն է փոխել տակդիրը:

Merries-ի` նապաստակով գեղեցիկ դիզայնը Ձեր երեխային կպարգևի հիանալի տրամադրություն:

Ներծծող շերտը տեղակայված է տակդիրի ամբողջ  մակերեսով, այդ պատճառով տակդիրները հարմար են և’ տղաներին, և’ աղջիկներին:

 

 

 

Կարծիքներ (0)

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Միայն գրանցված ու ապրանքը գնած օգատերերը կարող են կարծիք գրել։