Առկա

Merries Newborn XS — 38

6,200 ֏

Նյութ`

  • Ոչ գործվածքային պոլիոլեֆին
  • Պոլիոլեֆին, անթել պոլիէսթեր
  • Փափուկ ցելյուլոզ
  • Թուղթ
  • Գերաբսորբենտային պոլիմեր
  • Պոլիոլեֆինային թաղանթ
  • Պոլիուրետան
  • Թերմոսոսինձ

Երեխայի քաշ` մինչև 3 կգ

Արտադրող երկիր` Ճապոնիա

Առկա

SKU: MER_DXS_38 Բաժին՝ Tag:

Նկարագրություն

Տակդիրներում խոնավության և տաքության համադրությունը կարող է հասնել ջունգլիների խոնավության և ջերմաստիճանի մակարդակի: Դա անվանվում է «ջերմոցային էֆեկտ»:

Երբ երեխան տակդիրի մեջ միզում է, այնտեղ ջերմաստիճանն ու խոնավությունը բարձրանում են, ինչը հանգեցնում է քրտնարտադրության բարձրացմանը, մաշկի բնական պաշտպանության խախտմանը և բարձրացնում է մաշկային գրգռման առաջացման ռիսկը:

Շնչող տակդիրների արտաքին շերտի միկրոծակոտիների միջոցով խոնավության ավելցուկը ներսից դուրս է բերվում, և դրա ներսում օդի ազատ շրջանառություն է կատարվում, որի հաշվին էլ անհետանում է «ջերմոցային էֆեկտը»: Այդ պատճառով Merries-ի բարակ շնչող տակդիրները հիանալիորեն պաշտպանում են երեխայի մաշկը գրգռվածությունից:

Շնչող երեք շերտի յուրահատուկ տեխնոլոգիան տակդիրից հիանալիորեն դուրս է հանում աղտոտված օդը, ինչը թույլ է տալիս, որ երեխայի հետույքը չոր մնա, և կանխարգելում է նուրբ մաշկի վրա գրգռվածության առաջացումը:

Առաջին շերտ

Շնչող ալիքավոր ներքին մակերես: Երեխայի մաշկի հետ ալիքավոր նյութի ազատ հպման շնորհիվ գոլորշին դուրս է բերվում: Թույլ կղանքը հուսալիորեն պահվում է, չի տարածվում:

Երկրորդ շերտ

Ներծծող շերտում առկա են օդային անցումներ (ալիքներ): Ներքին շերտը ակտիվորեն ներծծում է մեզը և արտանետում է գոլորշին:

Երրորդ շերտ

Արտաքին շնչող նյութ: Արտաքին շերտը խոնավ օդը հեռացնում է հատուկ ծակոտիներով:

Տակդիրի կենտրոնական մասում նյութ է տեղադրված, որը նախատեսված է առավելագույն ներծծման համար: Նույնիսկ շատ հեղուկ կլանելուց հետո տակդիրը մաշկի համար մնում է փափուկ, թեթև, քնքուշ:

Merries-ը հոգ է տանում Ձեր երեխայի նուրբ մաշկի մասին:

Ներծծող ներքին շերտն ակնթարթորեն ներծծում է իր սեփական քաշից 200-300 անգամ ավել հեղուկ և վերածում է այն գելի, որը չի արտահոսում նույնիսկ արտաքին ճնշմամբ:

Մետաքսե ներքին շերտը դուր կգա նույնիսկ ամենանուրբ մաշկին:

Նուրբ մակերեսին հպվելը դառնում է ավելի հաճելի: Այն պաշտպանում է մաշկը:

Կպչուն ժապավենների կլորավուն եզրերը չեն վնասում երեխայի մաշկը:

Երբ հատուկ ցուցիչի երեք կենտրոնական գծիկները դառնում են կապույտ, դա նշանակում է, որ ժամանակն է փոխել տակդիրը:

Merries-ի` նապաստակով գեղեցիկ դիզայնը Ձեր երեխային կպարգևի հիանալի տրամադրություն:

Ներծծող շերտը տեղակայված է տակդիրի ամբողջ մակերեսով, այդ պատճառով տակդիրները հարմար են և’ տղաներին և’ աղջիկներին:

 

 

 

 

Կարծիքներ (0)

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Միայն գրանցված ու ապրանքը գնած օգատերերը կարող են կարծիք գրել։