1. Առաքում
Պատվերների առաքումն իրականցվում է միայն Երեւան և Դիլիջան քաղաքներում:
Պատվերի տեղադրման ժամանակ հաճախորդը ընտում է առաքման եղանակը.
- Ստանդարտ — առաքումն անվճար է և իրականացվում է պատվերը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում,
- Արագ — առաքումն երաշխավորված իրականացվում է պատվերի տեղադրման օրը՝ լրացուցիչ գումարի դիմաց:
Առաքումները իրականցվում են ամեն օր ժամը 10:00-20:00:
Հաճախորդի կողմից պատվերի տեղադրումը ամրագրվում է վերջինիս կողմից նշված էլեկտրոնային հասցեին պատվերի և առաքման տվյալները պարունակող հաստատման նամակի միջոցով:
Պատվերի տվյալները և առաքման ժամը նախօրոք համաձայնեցվում են հաճախորդի հետ մեր օպերատորների և/կամ վարորդ-առաքիչների կողմից։ Առաջնահերթություն է տրվում նախապես վճարված (էլեկտրոնային եղանակով կամ վճարային քարտերով) պատվերներին:
2. Հանձնում
Պատվերի հանձնման պահին խնդրում ենք ստուգել առաքանու համապատասխանությունը պատվերին՝ ապրանքների տեսքը, քանակը, ժամկետը և այլն:
Նախօրոք վճարված պատվերները հասցեատիրոջը հանձնելիս առաքիչը, թյուրիմացություններց խուսափելու համար, կարող է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: