1. Հիմնական պայմաններ
Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն Օգտագործման պայմաններին (այսուհետ Պայմանները), մինչ Balikner.am կայքից օգտվելը: Սույն Պայմանները սահմանում են իրավաբանորեն պարտադիր պայմանները https://balikner.am կայքից (այսուհետ Կայք) օգտվելու համար:
Օգտվելով Կայքից կամ Ծառայություններից ցանկացած եղանակով, այդ թվում՝ Կայք այցելությունը և Կայքի զննարկումը (browsing), Դուք պարտավոր եք պահպանել սույն Պայմանները:
Սույն Պայմանները վերաբերում են Կայքի բոլոր օգտագործողներին, ներառյալ՝ գնորդներին և Կայքում տեղադրված այլ տեղեկատվության օգտագործողներին:
Օգտվելով Ծառայություններից, Դուք ընդունում և համաձայնվում եք բոլոր Պայմաններին, որոնք Ընկերության կողմից կարող են պարբերաբար վերանայվել: Դուք պարտավոր եք պարբերաբար այցելել սույն էջը ծանոթանալու Ընկերության կողմից Պայմաններում կատարված փոփոխությունների հետ:
Սույն պայմանները հրապարակված են https://balikner.am/terms-of-use էջում:
Ընկերությունը պատասխանատվություն է կրում առաքման ժամանակի համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամանակի մեջ առաքումն իրականացնելու համար: Առաքման ժամանակի հետ կապված դժգոհությունների դեպքում, Դուք իրավունք ունեք չընդունել պատվերը կամ չվճարել առաքման գումարը:
Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ արգելափակել Կայքի որոշ մասերի կամ ամբողջ կայքի հասանելիությունը:
Կայքում առկա են հղումներ դեպի այլ կայքեր, որոնք չեն կառավարվում Ընկերության կողմից: Ընկերությունը չունի որևէ վերահսկողություն այդ կայքերի պարունակության հանդեպ և չի կարող պատասխանատվություն կրել այդ կայքերի այցելության կամ այդ կայքերի օգտագործման արդյունքում Ձեր կրած վնասների և/կամ կորուստների համար:
2. Գրանցում
Գրանցվելով Կայքում Դուք կարող էք ստանալ լիարժեք հասանելիություն Կայքի Ծառայություններին, կուտակել բոնուսային միավորներ և օգտվել գրանցված օգտատերերին տրվող այլ արտոնություններից: Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման տվյալները (էլ. փոստի հասցեն) և գաղտնաբառը: Օգտագործողը պարտավոր է գաղտնի պահել իր գաղտնաբառը և պարտավոր է պատասխանել Կայքի ադմինիստրացիայի կողմից Օգտագործողին իդենտիֆիկացնելու և գործարքները հաստատելու համար տրվող լրացուցիչ հարցերին:
3. Գաղտնիության պայմաններ
Գաղտնիության պայմանները, որոնք սահմանում են թե ինչպես են օգտագործվելու Ձեր անձնական տվյալները, տեղադրված են https://balikner.am/privacy-policy էջում: Օգտագործելով Կայքը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Գաղտնիության պայմաններին և երաշխավորում եք, որ Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ամբողջությամբ արժանահավատ է:
4. Վճարման եւ առաքման պայմաններ
Վճարման եւ առաքման պայմանները տեղադրված են https://balikner.am/payment-and-delivery էջում: Օգտվելով Ծառայություններից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Վճարման եւ առաքման պայմաններին: